Կազանում զոհերի թիվը հասել է 9-ի. երկրում սգո օր է հայտարարվել

Կազանի թիվ 175 դպրոցում հրաձգության զոհերի թիվը հասել է 9-ի:
Այս մասին այսօր ասել է Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովը.

 

«Մենք կորցրեցինք յոթ երեխա: Նրանք ութերորդ դասարանցիներ էին: Չորս տղա և երեք աղջիկ: Բացի այդ, մենք կորցրեցինք մեկ ուսուցիչ: Եվ մենք կորցրեցինք մեկ այլ կնոջ: Ընդհանուր առմամբ, մենք կորցրեցինք ինը մարդ», — Tass.ru-ի փոխանցմամբ ասել է նա:

 

Թաթարստանում մայիսի 12-ը հայտարարվեց սգո օր: