Կայացել է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը

Կայացել է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը

Կեսգիշերին, ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչությանը, գրեցին, թե Փարիզում, այնուամենայնիվ, տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում: Ըստ այդմ՝ երկու նախարարների բանակցությունն ընթացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի 3 երկրների՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի համանախագահողների, ինչպես նաև՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպրշիկի մասնակցությամբ: Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ, քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Նշենք, որ հայաստանյան պաշտոնական աղբյուրներն ու կայքերն այս մասին առայժմ որևէ տեղեկություն չեն հայտնում: