Կապան-Ճակատեն ճանապարհահատվածին ադրբեջանական անցակետ կտեղակայվի. ԱԱԾ

Կապան-Ճակատեն ճանապարհահատվածին ադրբեջանական անցակետ կտեղակայվի. ԱԱԾ

Նոյեմբեր 15-ին՝ կեսգիշերից, Կապան-Ճակատեն ավտոճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով ադրբեջանական կողմը կտեղակայի անցակետ, տեղեկացնում է Ազգային անվտանգության ծառայությունը:

Համապատասխանաբար հայկական կողմը հայելային եղանակով նշված ավտոճանապարհին նույնպես կտեղակայի սահմանային ու մաքսային հսկողության կետեր։

Տվյալ հատվածում այլընտրանքային ավտոճանապարհը պատրաստ կլինի մինչև սույն տարեվերջ, վստահեցնում է ԱԱԾ-ն:

Ավելի վաղ, այսօր, Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքն իր հայտարարության մեջ նշել էր.
«Ադրբեջանցիների վարքագիծը ցույց է տալիս, որ ապօրինաբար ու փաստացի տեղի է ունենում սահմանազատում՝ հայ ժողովրդից թաքուն, հակառակ ՀՀ պետական շահերին, ՀՀ իշխանությունների հանցավոր անգործության կամ հանցավոր համաձայնության պայմաններում»: