Կառավարության նիստը մեկնարկեց մտահոգիչ թվերով

Կառավարության նիստը մեկնարկեց մտահոգիչ թվերով

Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը: Այն վարող փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն առաջարկեց նախ լսել Կովիդ-իրավիճակի զեկուցումը: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ներկայացմամբ՝ այսօրվա դրությամբ գրանցվել է կովիդի 764 նոր դեպք, ունեցել ենք 19 մահ: Ըստ նախարարի՝ Դելտա շտամով պայմանավորված՝ առավել շատ են հոսպիտալացման դեպքերը, այդ թվում՝ ծանր: Մասնավորապես՝ հանրապետությունում առկա վերակենդանացման 319 մահճակալներից այս պահին զբաղված է 289-ը: Առհասարակ՝ այսօր տիկին Ավանեսյանը խոսում էր շատ և հուզված, ինչը անձամբ նկատեց և պատճառաբանեց կովիդի մտահոգիչ վիճակով: