ԿԽՄԿ-ն շարունակում է այցելել Ադրբեջանում պահվող հայ գերիներին և ապահովել կապը ընտանիքների հետ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այցելում է Ադրբեջանում պահվող հայ գերիներին և օգնում կապ պահպանել իրենց ընտանիքների հետ: Այս մասին հայտնում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակից:

«Մենք շարունակում ենք այցելել Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ անազատության մեջ գտնվողներին, որոնց անազատությունը պաշտոնապես հաստատվել է։ Մենք օգնում ենք, որ նրանք կապ պահպանեն իրենց ընտանիքների հետ։ Սա արվում է Կարմիր խաչի ուղերձների, բանավոր հաղորդագրությունների, իսկ վերջերս նաև հեռախոսազանգերի և նախապես ձայնագրված տեսանյութերի միջոցով»,- ասվում է ԿԽՄԿ-ի տարածած հաղորդագրության մեջ: