Կոյուղու կայանի մաքրման աշխատանքների ժամանակ մահացել է 11 մարդ

Ռուսաստանի Տագանրոգ քաղաքում կոյուղու կայանի մաքրման աշխատանքների ժամանակ մահացածների թիվը հասել է 11-ի, ևս մեկ տուժած մահացել է հիվանդանոցում՝ փոխանցում է РИА Новости-ն:

«Մահացել է ևս մեկ մարդ, որը գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում»,- նշվում է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:

Հիվանդանոցում է գտնվում ևս յոթ տուժած, որոնցից մեկը ծանր վիճակում է:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կոյուղու վերոնորոգման աշխատանքների ժամանակ բանվորները գազից թունավորվել են:

Դեպքի կապակցությամբ քննություն է սկսվել: