Կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 239-ով, բուժվածներինը՝ 446-ով, գրանցվել է մահվան ևս 13 դեպք

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 239-ով, բուժվածներինը՝ 446-ով, գրանցվել է մահվան ևս 13 դեպք

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսով հիվանդացության դեպքերն աճել են 239-ով՝ հասնելով 245 հազար 264-ի, բուժվածների թիվն ավելացել է 446-ով, գրանցվել է մահվան ևս 13 դեպք: Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

Երեկվա դրությամբ իրականացվել է 4 հազար 307 թեստավորում: COVID-19-ից այս պահին Հայաստանում բուժվում է 9 հազար 617 մարդ։