Կրկին հեռախոսազրույց՝ Փաշինյանի և Պուտինի միջև

Կրկին հեռախոսազրույց՝ Փաշինյանի և Պուտինի միջև

«Շարունակվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի և այս տարվա հունվարի 11-ի Լեռնային Ղարաբաղի շուրջ եռակողմ պայմանավորվածությունների կատարման համատեքստում տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և դրա կայունացմանն ուղղված միջոցառումների քննարկումը։ Նիկոլ Փաշինյանը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերի համար»,-այս մասին այսօր հաղորդել է Կրեմլի պաշտոնական կայքը՝ հավելելով, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա շփումների մասին։
Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ Փաշինյանն ու Ալիևը հրավեր են ստացել Եվրոպական Խորհրդի նախագահից՝ դեկտեմբերի 15-ին հանդիպելու Բրյուսելում: Առաջարկն ընդունել են և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը: