Հադրութում որոնումների արդյունքում 6 զինվորի դի է գտնվել

Հունվարի 7-ին ընթացած որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 6 զինծառայողի մարմին Հադրութից դեպի Խծաբերդ տանող գյուղի ճանապարհի 5-րդ կիլոմետրի տարածքում։ Այդ մասին հայտնել է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանըտեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Վեց զինծառայողի դիերն էլ եղել են անճանաչելի, բայց նրանց մոտ անձը հաստատող փաստաթղթեր կային»,–ասել է Թադևոսյանը։

Նա հայտնել է նաև, որ հունվարի 8-ին որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են Ասկերանի վերին ենթաշրջանում, Հադրութում և Ջաբրայիլում։

Ընդհանուր առմամբ, որոնողափրկարարական աշխատանքների մեկնարկից՝ նոյեմբերի 13-ից մինչև հունվարի 7-ը ներառյալ, հայտնաբերվել է 1194 աճյուն, այդ թվում՝ քաղաքացիական անձանց։