Հայաստանը դիմում է Ռուսաստանի օգնությանը

Հայաստանը դիմում է Ռուսաստանի օգնությանը

Հայաստանը դիմում է Ռուսաստանին՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով։ Այդ մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Քանի որ հարձակումը եղել է Հայաստանի սուվերեն տարածքի վրա, ապա մենք դիմում են Ռուսաստանի Դաշնությանը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև գոյություն ունեցող 1997 թվականի պայմանագրի շրջանակներում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով, և համաձայնագրի շրջանակներում փոխադարձ պարտականություններն իրագործելու տրամաբանության շրջանակներում», — հայտարարեց Գրիգորյանը։

«Բանավոր դիմումին հետևելու է գրավոր ընթացակարգը։ Հաաստանն ակնկալում է, որ Ռուսատանն օգնություն կտրմադրի, և Հայաստանը հնարավորություն կունենա վերականգնել տարածքային ամբողջականությունը»,- ասաց ԱԽ քարտուղարը։