Հայաստանը մեկ գերի է հանձնել Ադրբեջանին, Երևան է վերադարձել հինգ գերի. Մուրադով

Հայաստանն ու Ադրբեջանն այսօր ռուս խաղաղապահների օգնությամբ գերիների հերթական փոխանակումն են իրականացրել, ասել է Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը:

«Իմ անձնական վերահսկողության տակ՝ ռուս խաղաղապահների կատարած աշխատանքի արդյունքում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռը մեկ գերի է հասցրել Բաքու, իսկ հինգ գերի վերադարձել է Երևան», — ասաց նա: