Հայաստանին ռուսական գազի մատակարարումները ժամանակավորապես իրականացվելու են Ադրբեջանի տարածքով

Հայաստանին ռուսական գազի մատակարարումը ժամանակավորապես կիրականացվի Ադրբեջանի տարածով՝ «Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս» գազատարի վերանորոգման պատճառով, հայտնում է «Գազպրոմ էքսպորտը»:

««Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս» գազատարի պլանային կանխարգելիչ աշխատանքների ընթացքում ռուսական գազը սպառողներին կմատակարարվի Ադրբեջանի տարածքով: «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն և Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը մարտի 16-ին կարճաժամկետ պայմանագիր են կնքել Ադրբեջանի տարածքով ռուսական գազի փոխադրման համար», — նշել են ընկերությունում:

«Պայմանագիրը նախատեսում է, որ «Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս» գազատարի ռուսական հատվածում պլանային կանխարգելիչ աշխատանքների ընթացքում գազը մատակարարվելու է սպառողներին Ադրբեջանի տարածքով մինչև Վրաստանի հետ սահմանը: Աշխատանքները կարող են տևել շուրջ երեք շաբաթ: Դրանց ավարտից հետո գազը կտեղափոխվի նախկին երթուղով Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի սահմանով», — նշել են «Գազպրոմ էքսպորտում»: