Հայաստանին քաղաքական կամք է պետք` Ադրբեջանի հետ խնդիրները լուծելու համար. Էրդողան

Հայաստանին քաղաքական կամք է պետք` Ադրբեջանի հետ խնդիրները լուծելու համար. Էրդողան

Նախօրեին Ֆիզուլիի օդանավակայանը բացելու առիթով Արցախի գրավյալ տարածքներ այցելած Թայիփ Էրդողանն այլ ուշագրավ հայտարարություններ էլ է արել: Մասնավորապես, Զանգելանում կազմակերպված ասուլիսի ժամանակ նա կարծիք է հայտնել, թե այդ տարածքներով անցնող ավտոմոբիլային ճանապարհներն ու երկաթգծերը տնտեսական ու առևտրային հարաբերություններ կստեղծեն ոչ միայն Ադրբեջանի ու Թուրքիայի, այլև տարածաշրջանի բոլոր երկրների համար: Ադրբեջանական լրատվամիջոցներն, առանց բացառության, այցը մեկնաբանում են՝ «Զանգեզուրի միջանցքի հիմքը դրվեց» եզրույթով:
Իրապես էլ, Էրդողանն ասել է՝ «Կգա մի օր, երբ մենք կկարողանանք Զանգեզուրից մեկնել Ստամբուլ»: