Հայաստանն Ադրբեջանի դեմ դիմել է Հաագայի դատարան

Հայաստանն Ադրբեջանի դեմ դիմել է Հաագայի դատարան

Անցյալ տարի սանձազերծված 44-օրյա պատերազմից հետո, երեկ, Հայաստանի Հանրապետությունը վերջապես դիմել է Հաագայի միջազգային քրեական դատարան՝ Ադրբեջանի քրեական հանցագործությունները վեր հանելու հաստատակամությամբ:
Բողոքը ներկայացված է Ռասայական խտրականության բոլոր ձևերի բացառման միջազգային կոնվենցիայի խախտումների առնչությամբ։

Դրանում մասնավորապես ասված է. «տասնամյակներ շարունակ Ադրբեջանը ռասայական խտրականության է ենթարկել հայերին, և պետության կողմից հովանավորվող հայատյաց այս քաղաքականության հետևանքով հայերը ենթարկվել են սիստեմատիկ խտրականության, զանգվածային սպանությունների, խոշտանգումների և այլ նվաստացումների»:

Հայցադիմումում նշվում է, որ այդ բռնություններն ուղղված են հայկական ազգության կամ հայկական ծագում ունեցող անհատների դեմ։ Որպես ամենաթարմ օրինակ բերվում է 2020 թվականի սեպտեմբերին՝ Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան, երբ նույնիսկ ռազմական գործողությունների ավարտից և 2020 թվականի նոյեմբերի 10-ին հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո Ադրբեջանը շարունակել է հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց սպանությունները, խոշտանգումներն ու մյուս նվաստացումները:

Հաագայի Արդարադատության միջազգային դատարանից հաստատել են լուրը: