Հայաստանում կան փակ ավտոճանապարհներ

Հայաստանի Հանրապետության  տարածքում կան փակ ավտոճանապարհներ։  Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։

Վարդենյաց լեռնանցքը բոլոր տրանսպորտային միջոցների համար բաց է։

Սյունիքի մարզի Շուռնուխ-Գորիս ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։