Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 296-ով,  գրանցվել է մահվան ևս 16 դեպք

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 296-ով, գրանցվել է մահվան ևս 16 դեպք

Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը հայտնում է, որ սեպտեմբերի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 249 146 դեպք, որոնցից 233 105-ն` առողջացած, 5018-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9848 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 616 849 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 4178 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 296 նոր դեպք: Ունենք 577 առողջացած, 16 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1175 է: