Հայաստանում ձերբակալված երկու ադրբեջանցի զինվորականները ռուս խաղաղապահների օգնությամբ ազատ են արձակվել

Ռուս խաղաղապահներն օգնել են ազատել Սյունիքի մարզի Տեղ բնակավայրի տարածքում 2021 թվականի հունվարի 30-ին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության կողմից ձերբակալված երկու ադրբեջանցի զինվորների: Այդ մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Բացի այդ, ադրբեջանական կողմի խնդրանքով, ռուսական խաղաղապահ զորախմբի բժշկական ջոկատը իրականացրել է ադրբեջանցի 16 հիվանդ զինծառայողների տարհանումը Վանքից Մաղավուզ, որտեղ նրանք հանձնվել են ադրբեջանցի բժիշկներին: