Հիմնավոր կասկածներ ունենք, որ սա եղել է միտումնավոր պարտություն, դավաճանություն. Ռ. Քոչարյան

Հիմնավոր կասկածներ ունենք, որ սա եղել է միտումնավոր պարտություն, դավաճանություն. Ռ. Քոչարյան

«Չափազանց շատ են փաստերը, որոնք խոսում են հնարավոր պլանավորված պարտության մասին»,-այսօր հրավիրված մամլո ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմին։ Ըստ նրա՝ այդ մասին է վկայում նաև այն, որ Ջաբրայիլից մինչև Շուշի՝ ամբողջ ճանապարհին բնագիծ չի կառուցվել, խրամատ չի փորվել։ «Ես բացատրություն չունեմ, թե ինչու։ Հարցրել եմ տարբեր զինվորականների։ Այդ ժամանակաշրջանում էր, երբ Վիտալի Բալասանյանը դիմեց վարչապետին, որ իրեն նշանակեն այդ ուղղության պատասխանատու, բայց չնշանակեցին։ Երբ այս ամենը համադրում ենք, տեսնում ենք՝ կամ ուղղակի ապուշության գագաթնակետն է եղել, կամ դավաճանություն է եղել»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը:
Հաջորդ դիտարկումը, որով ամրապնդվում է իր այդ եզրահանգումն այն էր, որ  Շուշին վերցնելու ամբողջ մարշրուտը բացում էին կամ ուղղակի չէին փակում։ «Հիմնավոր կասկածներ ունենք, որ այստեղ միտումնավորություն է եղել»։ Ռոբերտ Քոչարյանն ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ Ստեփանակերտում նախագահական շենքի մոտ 300 մ շառավղով ոչ մի արկ չի պայթել։ «Մեկ կոտրված պատուհան այդ շենքի վրա չկար։ Այն ժամանակ, երբ Ստեփանակերտը դաժանորեն ռմբակոծվում էր։ Ձեզ մոտ հարց չի՞ առաջանում, թե ում էին խնայում։ Ես չեմ կարծում՝ Արայիկ Հարությունյանին էին խնայում։ Կարծում եմ՝ ամբողջ պատերազմի ընթացքում այդ շենքում եղել են մարդիկ, որոնց Ադրբեջանը խնայում էր, քանի որ նրանք ունեին գերճշգրիտ զենքեր, որոնցով կարող էին 100 կմ հեռավորության վրա Լաչինի կամուրջը ոչնչացնել, իսկ այդ շենքը չեն կարողացե՞լ թիրախավորել։ Չէ, սա իրոք որ ծիծաղելի բան է»,- հավելեց Քոչարյանը։