ՀՀ ԱԱԾ տնօրենը և Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության տնօրենը աշխատանքային հանդիպում են ունեցել․ ՀՀ ԱԱԾ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքին հարող սահմանամերձ չեզոք գոտում աշխատանքային հանդիպում է ունեցել Ադրբեջանի Հանրապետության անվտանգության պետական ծառայության տնօրեն Ալի Նագիևի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են գերիների փոխանակման և անհետ կորածների
որոնողական աշխատանքներին վերաբերող հարցեր։

Այս թեմաներով շփումները շարունակվում են։