Իշխանությունների արձագանքը Սյունիքի վիճակին ադեկվատ չէ, ընդդիմությունն էլ պետք է Որոտանում լիներ. Նաիրա Զոհրաբյան

Իշխանությունների արձագանքը Սյունիքի վիճակին ադեկվատ չէ, ընդդիմությունն էլ պետք է Որոտանում լիներ. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ մի քանի գումարման պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի տեղեկություններով՝ ադրբեջանցիներն արդեն ստուգում են ոչ միայն բեռնատարներն, այլև հայկական ավտոբուսներն ու մարդատար այլ մեքենաներ, նկարահանում հայաստանցիների անձնագրերը: Ընդհանրապես, «ադրբեջանցիները այլևս հայերի հետ վարվում են այնպես, ինչպես որբի գլխի հետ,-ասում է նա: Քաղաքական գործիչը գտնում է, որ ոչ միայն իշխանությունների արձագանքն այս վիճակին ադեկվատ չէ, այլ որ նաև ընդդիմությունն այսօր պետք է ոչ թե խորհրդարանում, այլ Որոտանում լիներ, տեղում ծանոթանար վիճակին, նկարահաներ ու նաև տեղեկացներ հանրությանը»:
Այս պայմաններում, երբ թուրք-ադրբեջանական տանդեմն անընդհատ խոսում է քեզ մորթելու մասին, արգելքներ դնում քո պետության ճանապարհներին, խոսել խաղաղության օրակարգի մասին, ըստ Զոհրաբյանի, մեղմ ասած՝ տեղին չէ: ՀասկաՆու՞մ եք, մեր զարկերակն են փորձում կտրել՝ հենակետ դնելով ու անանցանելի դարձնելով արտաքին աշխարհին կապող մայրուղին, իսկ իշխանություններն այս պայմաններում էլ ասում են՝ ապագա կա: «Բացարձակ անադեկվատ է արձագանքը այս վիճակին»-ասում է տիկին Զոհրաբյանը: Վերջինս, ի դեպ, հիշեցնում է ՊՆ նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանի խոսքերը՝ «մեկ ոտնձգություն Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ ու կկրակենք»: «Ու՞ր է բա»: