Արարատի մարզպետի հրաժարականն ու Տիգրանաշենի հանձնման լուրը պատահակա՞ն են համընկնում

Արարատի մարզպետի հրաժարականն ու Տիգրանաշենի հանձնման լուրը պատահակա՞ն են համընկնում

Այսօր Երևան Թըդեյ կայքը լուր էր հրապարակել, համաձայն որի՝ անսպասելի կերպով հրաժարական է ներկայացրել Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը: Ըստ հրապարակման՝ վերջինս մտերիմ շրջապատում ասել է, թե հոգնել է և այլևս չի ուզում ղեկավարել մարզը: Banber.am-ի աղբյուրները հաստատեցին այս լուրը. մարզպետարանի մեր զրուցակիցը, հարցին՝ ստույգ է մարզպետի հրաժարականի լուրը, պատասխանեց՝ այո:
Արդյո՞ք մարզպետի հրաժարականը կապված է երեկ շրջանառվող լուրի հետ, թե Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքն ադրբեջանական կողմին հանձնելու փաստաթուղթ է ստորագրվել, մեզ պարզել առայժմ չհաջողվեց: