Մահափորձ՝ Իրաքի վարչապետի դեմ

Մահափորձ՝ Իրաքի վարչապետի դեմ

Այս գիշեր անօդաչու ականապատ թռչող սարքի /դրոնի/ միջոցով հարձակման է ենթարկվել Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Կազիմիի նստավայրը: Երկրի ղեկավարի դեմ մահափորձի մասին հայտնել են Իրաքի զինված ուժերը, հաղորդում է BBC-ն: Ինքը՝ Ալ-Կազիմին, չի տուժել, այս մասին նա գրառում է արել թվիթերյան իր էջում, սակայն վիրավոր են նրա թիկնապահները: «Բոլորիդ հանդարտության և զսպվածության կոչ եմ անում՝ հանուն Իրաքի», — գրել է նա իր Twitter-ում։ Հաղորդվում է, որ այժմ Իրաքի վարչապետը գտնվում է անվտանգ վայրում: Կատարվածն արդեն դատապարտել է Սպիտակ տունը՝ որակելով այն իբրև ահաբեկչություն: