Մարկ Ցուկերբերգի 10 ցիտատները, որոնք զարմացնում են մտածելակերպի յուրահատկությամբ

Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի լավագույն մեջբերումները, որոնք կարող են ոգեշնչել յուրաքանչյուր ոլորտի ձեռներեցներին.

Աշխարհում, որտեղ ամեն ինչ շատ արագ է փոփոխվում, միակ ռազմավարությունը, որը միանշանակ կտանի ձախողման՝ դա ռիսկի չգնալն է։

Հարցը նրանում չէ, թե մենք ինչ ենք ուզում իմանալ մարդկանց մասին, հարցը նրանում է թե մարդիկ ի՞նչ կուզեն պատմել իրենց մասին։

Ես իրոք Facebook-ի կոդը գրել եմ հանրակացարանում և մեկնարկը տրվել է իմ փոքրիկ սենյակում։ 85$-ով ես վարձակալեցի սերվեռ և դրա ծախսերը փակում էի կայքում տեղադրված գովազդի շնորհիվ։ Մենք մինչ հիմա էլ նույն կերպ ենք գումար վաստակում։

Ձեր բակում սատկող սկյուռը տվյալ պահին ձեր համար շատ ավելի կարևոր կարող է լինել, քան Աֆրիկայում մահացող մարդիկ։

Շարժվիր արագ և ճանապարհին քարուքանդ արա ամեն ինչ։ Եթե դու քարուքանդ չես անում, ուրեմն այնքան էլ արագ չես շարժվում։

Միգուցե տարօրինակ հնչի, սակայն ես գերադասում եմ գտնվել այն մարդկանց մեջ, ովքեր թերագնահատում են մեզ։ Դա ինձ դրդում է նրան, որպեսզի դուրս գամ և անեմ մի այնպիսի մեծ գործ, որը նրանց կցնցի և կզարմացնի։

Մարդը կարող է լինել հանճար կամ օժտված լինել բազմաթիվ ունակություններով, սակայն երբ նա չի հավատում ինքն իրեն, նա ամբողջովին չի տրվի տվյալ գործին։

Մարդկանց հետաքրքիր չէ թե ինչ են ասում քո մասին ֆիլմերում, կամ ինչ ես ասում դու։ Մարդկանց հետաքրքիր է՝ ինչ ես անում։

Երբ դու գտնվում ես Սիլիկոնյան հովտում, քեզ թվում է, որ սա հենց այն վայրն է, որտեղ դու պետք է աշխատես։ Բայց դա այդքան էլ այդպես չէ։ Եթե ես սկսեի կարիերաս հիմա՝ ես կաշխատեի Բոստոնում։ Իմ կարծիքով, Սիլիկոնյան հովիտը հաշվարկված է կարճաժամկետ առաջընթացի համար, և դա ինձ դուր է գալիս։

Ամեն օր, ես ինձ հարց եմ տալիս. անում ե՞մ արդյոք ամենակարևոր գործը բոլոր հնարավորներից։ Եթե համոզվում եմ, որ աշխատում եմ ամենանշանակալից պրոբլեմի վրա՝ ես հաճույք եմ ստանում ծախսածս ժամանակից։