Մեկնարկել է Ազգային Ժողովի հերթական քառօրյան, ընդդիմությունը պահանջում է քննարկել Սյունիքում ստեղծված վիճակը

Մեկնարկել է Ազգային Ժողովի հերթական քառօրյան, ընդդիմությունը պահանջում է քննարկել Սյունիքում ստեղծված վիճակը

Օրակարգում ընդգրկված են կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի, վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցերը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին հաղորդումը:
Ընդդիմությունը պահանջում է հրատապ քննարկում սկսել Սյունիքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Հիշեցնենք՝ երեկ ԱԱԾ տարածած հայտարարության համաձայն՝ Որոտանի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում Ադրբեջանի ոստիկանությունը իրանական համարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթեր է ստուգում, նոր միայն թողնում մտնել Հայաստան: Այս պահին ԱԺ նիստը շարունակվում է, ելույթ է ունենում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: