Մեկ քաղաքացի թեթեւ վնասվածք է ստացել. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Նախնական տվյալներով ավերածություններ չունենք: Երեւանի Էրեբունի համայնքում մեկ ինքնաշեն տնակ է վնասվել, մեկ քաղաքացի թեթեւ վնասվածք է ստացել: Մի քանի տեղերում երեսպատման սալիկներ են ընկել: Նախնական տվյալներով տուժածներ չկան: Երկրաշարժի էպիկենտրոնը նախնական տվյալներով Արմավիրի մարզի Փարաքար գյուղի մոտակայքում է եղել: