Միասին առավելագույն ջանքեր կներդնենք՝ խորացնելու հայ-իրանական հարաբերությունները. Արարատ Միրզոյանը՝ Իրանի նորանշանակ ԱԳ նախարարին

Միասին առավելագույն ջանքեր կներդնենք՝ խորացնելու հայ-իրանական հարաբերությունները. Արարատ Միրզոյանը՝ Իրանի նորանշանակ ԱԳ նախարարին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Թվիթերի իր միկրոբլոգում շնորհավորել է Իրանի նորանշանակ ԱԳ նախարարին:

«Սրտանց շնորհավորում եմ ու լավագույն մաղթանքներս եմ հղում Ամիր Աբդոլահիանին՝ Իրանի ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Համոզված եմ, որ միասին առավելագույն ջանքեր կներդնենք՝ զարգացնելու և խորացնելու դարավոր բարեկամության վրա հիմնված հայ-իրանական հարաբերությունները»,- գրել է Արարատ Միրզոյանը: