Մհեր Գրիգորյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգի արդիական հարցերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Զրուցակիցները հանդիպման ընթացքում քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգի արդիական հարցերը:

Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների համագործակցությանը ԵԱՏՄ շրջանակներում: