Մոսկվայում հայտարարվել է եղանակային վտանգի «դեղին» աստիճան

ՌԴ Հիդրոօդերևութաբանության կենտրոնը Մոսկվայում և շրջանում եղանակային վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարել։

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ըստ եղանակային կանխատեսումների՝ սպասվում է 1 վայրկյանում 15-17 մետր արագությամբ քամի և մերկասառույց։

Օդերևութաբաններն ընդգծում են, որ եղանակը «պոտենցիալ վտանգավոր է»։

Ուժգին քամու հավանականությունը կպահպանվի մինչև մարտի 14-ը։