«Կարս-Գյումրի-Նախիջևան-Մեղրի երկաթգծի կառուցման ծախսերը կազմելու են մոտ 434 միլիոն դոլար». Գասիմլին

Հայաստանի տարածքով անցնող Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկաթգծի կառուցման ծախսերը գնահատվում են 434 միլիոն դոլար, հայտարարել է Ադրբեջանի տնտեսական բարեփոխումների և հաղորդակցությունների վերլուծության կենտրոնի գործադիր տնօրեն Վյուսալ Գասիմլին:

Ըստ նրա՝ խոսքը Կարս-Նախիջևան-Մեղրի-Զանգելան-Բաքու երկաթգծի կառուցման մասին է, որն, առաջին հերթին, պետք է Նախիջևանը կապի Ադրբեջանի հետ:

Նրա խոսքով՝ Հայաստանը, օգտագործելով Ադրբեջանի ներուժը, կարող է Ռուսաստանի հետ տրանսպորտային կապեր հաստատել երկու ուղղությամբ՝ Գյումրի-Նախիջևան-Մեղրի-Բաքու և Իջևան-Ղազախ-Բաքու:

«Հաշվի առնելով, որ կարող է նաև կառուցվել երկաթուղային Կարս-Գյումրի ճյուղը, ապա արտասահմանցի աղբյուրների գնահատականով՝ Կարս-Գյումրի-Նախիջևան-Մեղրի երկաթգծի կառուցման ծախսերը կազմելու են մոտ 434 միլիոն դոլար», — ասել է Գասիմլին: