Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 11 մահ. ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը

Ապրիլի 19-ից 25-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 378 դեպք, որից 152-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 75 հրդեհի, 5 փլուզման, 1 պայթյունի, 5 ինքնասպանության փորձի դեպք, 48 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 147 կենցաղային կանչ. տուժել է 79 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 15 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 11 մահ:

Արձանագրվել է թունավորման 9 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 4 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 9 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 4 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները: