«Նա այն մարդն է, ով պահում է իր խոսքը». Պուտինը Էրդողանի մասին

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաճախ տարաձայնություններ ունեն «որոշակի հարցերի շուրջ»: Այս մասին Պուտինն ասել է հինգշաբթի կայացած մեծ ասուլիսի ժամանակ:

«Միգուցե մենք երբեմն նույնիսկ հակառակ տեսակետներ ունենք: Բայց նա այն մարդն է, ով պահում է իր խոսքը: Տղամարդ է։ Նա պոչ չի խաղացնում», — ասել է Ռուսաստանի նախագահը՝ նկարագրելով իր թուրք գործընկերոջը:

Պուտինը նշել է, որ եթե Էրդողանը Թուրքիայի համար ինչ-որ բան շահավետ է համարում, ապա «գնում է մինչև վերջ», նրա վարքը կանխատեսելի է: