Նիկոլ Փաշինյանը Կազանից Երևան է վերադառնում այլ ինքնաթիռով

Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը Կազանից Հայաստան է վերադառնում այլ ինքնաթիռով: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ Կառավարությունից։

Ավելի վաղ  տեղեկություններ էր տարածվել այն մասին , որ Նիկոլ Փաշինյանի տեխնիկական անսարքություն է հայտնաբերվել, որն այժմ կարգավորվում է: «Եթե խնդիրը չլուծվեց, պատվիրակությունը կվերադառնա այլ ինքնաթիռով», — նշեցին գործադիր մարմնից։

Փաշինյանը և նրա գլխավորած պատվիրակությունը Կազանում մասնակցում էին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։