Նիկոլ Փաշինյանը վաղը կպատասխանի լրագրողների և հասարակական կազմակերպությունների հարցերին

Նիկոլ Փաշինյանը վաղը կպատասխանի լրագրողների և հասարակական կազմակերպությունների հարցերին

Վարչապետը նոյեմբերի 23-ին, ժամը 20։00-ին ֆեյսբուքյան իր էջի եթերում կպատասխանի լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին:
Հարցերն այսօր մինչև ժամը 20.00-ն կարող են ուղարկել press@gov.am էլ. փոստին, ֆեյսբուքում գրել է Նիկոլ Փաշինյանը:

«Սիրելի հայրենակիցներ, ԶԼՄ-ների եւ հասարակական կազմակերպությունների հարգելի ներկայացուցիչներ. վաղը՝  նոյեմբերի 23-ին, ժամը 20.00՝ ֆեյսբուքյան իմ այս էջի եթերում կպատասխանեմ լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների հարցերին:
ԶԼՄ-ները եւ հ/կ-ները այսօր մինչեւ ժամը 20.00-ն կարող են իրենց հարցերը ուղարկել press@gov.am էլ. փոստին: 
Հարցուպատասխանի տեւողությունը կլինի 1.5-ից 2 ժամ»: