Նոյեմբերի 26-ին Սոչիում կկայանա Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում

Նոյեմբերի 26-ին Սոչիում կկայանա Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում

Նոյեմբերի 26-ին, Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ, Սոչիում կկայանան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ բանակցություններ: Այս մասին հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը:
«Նախատեսվում է քննարկել նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաև նախանշել հետագա քայլերը՝ տարածաշրջանում կայունության ամրապնդման և խաղաղ կյանքի հաստատման համար: Հատուկ ուշադրություն կդարձվի առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման և զարգացման հարցերին», — ասված է հաղորդագրությունում։