Շառլ Միշելն ու Պուտինը քննարկել են ԼՂ եռակողմ պայմանավորվածությունների ընթացքը

Շառլ Միշելն ու Պուտինը քննարկել են ԼՂ եռակողմ պայմանավորվածությունների ընթացքը

Հեռախոսազրույցի ընթացքում, որը կայացել է այսօր, ԵԽ նախագահ Շառլ Միշելի խնդրանքով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված քայլերը, այդ թվում և կապված խաղաղ կյանքի հաստատման, Հարավային Կովկասում տնտեսական ու տրանսպորտային կապերի վերականգնման հետ: «Հենց այս հարցերն են ծրագրվում քննարկել նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ու Հայաստանի վարչապետի հանդիպման ընթացքում»,- ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնի դարձավ, որ ԵԽ նախագահի ջանքերով կազմակերպվում է Փաշինյան-Ալիև դեմ առ դեմ հանդիպում Բրյուսելում՝ դեկտեմբերի 15-ին: Այնուհետ Ռուսաստանի Դաշնությունը հանդես եկավ նախաձեռնությամբ, որով մինչ բրյուսելյան հանդիպումը Սոչիում կազմակերպվում է եռակողմ՝ Պուտին-Փաշինյան-Ալիև բանակցություն: