Շուշիի մերձակայքում ռուս սպա է զոհվել

Շուշիի մերձակայքում պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով ՌԴ ականազերծման խմբի սպա է մահացել, ՌԴ պաշտպանության նախարարությանը հղումով գրում է ria.ru-ն։

«Շուշիի շրջանում ճանապարհի հատվածի ականազերծումն իրականացնելիս պայթուցիկ սարքի պայթյունէ տեղի ունեցել։ Պայթյունի հետևանքով ծանր վիրավորում է ստացել ականազերծման միջազգային կենտրոնի ականազերծման խմբի սպան»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ զինծառայողին օպերատիվ բուժօգնություն է ցուցաբերվել, սակայն հոսպիտալ տեղափոխելու ժամանակ մահացել է:

Զինծառայողի ընտանիքին կտրամադրվի բոլոր հնարավոր և անհրաժեշտ օգնությունն ու աջակցությունը, նշել են ՌԴ ՊՆ-ում: