Շրջափակման մեջ հայտնված Շիրակի մարզի 72 կամավորները տուն են վերադարձել․ Ս․Հովսեփյան

Շուշիի շրջանի Հին Շենում շրջափակման մեջ հայտնված Շիրակի մարզի 72 կամավորները տուն են վերադարձել: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը։

«Այնտեղ ամեն ինչ նորմալ է, ճանապարհները բաց են խաղապահներն էլ իրենց տեղում։

Շիրակի մարզի 72 հոգանոց խումբը ճանապարհվեց դեպի տուն։ Ամեն ինչ կարգին է, և հերթափոխն էլ հավուր պատշաճի կազմակերված էր։ Բոլորին տեսել ենք, բոլորն էլ լավ էին և ժամերի ընթացքում կլինեն մարզում։ Խնդրում եմ ուշադիր լինեք տեղեկատվության տարածման հարցում»,- գրել է Հովսեփյանը։