Ոչ աշխատանքային կլինեն միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ն ու 6-ը

Ոչ աշխատանքային կլինեն միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ն ու 6-ը

Կառավարության այսօրվա որոշմամբ, հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը սահմանվեցին աշխատանքային օրեր՝ ելնելով երկրի ներսում և արտաքին աշխարհի հետ տարբեր ծառայությունների իրականացման և անխափան գործունեության հրամայականից։

Օրինագիծը կառավարություն էր ներկայացրել էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պարզաբանելով՝ այդքան երկար արձակուրդ ունենալը վնասում է տնտեսությանը։