Ոչ պաշտոնական տվյալներ սահմանին իրավիճակի մասին

Ոչ պաշտոնական տվյալներ սահմանին իրավիճակի մասին

«Հրապարակ օրաթերթ»-ի տվյալներով, Սյունիքում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Քիչ առաջ ՊՆ-ն հայտնեց զոհերի մասին, սակայն զոհերի կոնկրետ թիվ ՊՆ-ն չի նշում։ Սյունիքում մեր ստացած տեղեկությունները իրավիճակի վերաբերյալ հետևյալն է, որ այս պահին կա 11 գերեվարված հայ զինծառայող, շուրջ 30 զիծառայող զոհվել է, շուրջ 50 վիրավոր և 100 անհետ կորած։

Թերթը միաժամանակ հայտնում է, որ, կրկին իր աղբյուրների փոխանցմամբ, որ ռուսական խաղաղապահ զորքերը եւ Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունը անջատել են Հայաստանի տարածքում օգտագործվող իրենց անձնական հեռախոսահամարները եւ  անցել են հատուկ մարտական կարգավիճակի, որի պայմաններում օգտագործում են միայն ռուսական հատուկ կապի միջոցներ։ Սա նշանակում է, որ նրանք տեղակայվելու են հայկական սահմանի այն հատվածներում, որտեղ մի քանի ժամ է տեղի են ունենում ռազմական ակտիվ գործողություններ, եւ ինչպես արդեն նշեցինք ունենք տարածքային զգալի կորուստներ։