Ոստիկանությունը պարզաբանում է Երևանում թուրքերի գտնվելու մասին տեղեկությունները

Ոստիկանությունը պարզաբանում է Երևանում թուրքերի գտնվելու մասին տեղեկությունները

Ըստ այդմ՝ «ԶԼՄ-ներում «Ոսկու աշխարհի» դիմացից բերման են ենթարկվել 2 թուրքեր» վերտառությամբ հոդված է հրապարակվել:
Տեղեկացնենք, որ սեպտեմբերի 19-ին` ժամը 18.07-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին, հայտնեց, որ մայրաքաղաքի ոսկու շուկաներից մեկի մոտ կասկածելի 3 անձ են բռնել և կարծում են, որ նրանք Ադրբեջանի լրտեսներ են:
Րոպեներ անց նշված վայր ժամանած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները և պարեկային ծառայության աշխատակիցները ինքնությունը պարզելու նպատակով ոստիկանություն բերման են ենթարկել 3 անձի: Պարզվել է, որ նրանք ԻԻՀ-ից ժամանած զբոսաշրջիկներ են:
Կատարվել են պարզաբանումներ և բերման ենթարկվածները բաց են թողնվել:
Կոչ ենք անում չճշտված տեղեկություններ չհրապարակել»:
Նկատենք, սակայն, որ տեղեկություններն ու տեսագրությունը վկայում էին Թուրքիայի դրոշի ցուցադրման մասին, ինչը Ոստիկանությունը, մեղմ ասած, չի նկատել: Ավելին՝ շեշտելով ԻԻՀ-ի քաղաքացի լինելու հանգամանքը, կարծես, իրողությունը կոծկելու երկրորդ փորձն է արվում, որովհետև պարզ տրամաբանությամբ՝ այդ անձինք Իրանի հյուսիսային շրջաններում բնակվող ազգությամբ ադրբեջանցիներն են, ովքեր էլ կրել են եղբայր Թուրքիայի դրոշով տաբատներ և Երևանի կենտրոնում ծածանել են թուրքական ու ադրբեջանական դրոշները: Այնպես որ, Իրանի քաղաքացի լինելը չի նշանակում, որ թուրքեր չեն: