Ուսուցիչը եւ աշակերտները զոհվել են Կազանի դպրոցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անհայտ անձինք կրակ են բացել Կազանի թիվ 175 դպրոցում: Նախնական տեղեկությունների համաձայն՝ հրաձգության հեղինակներն անչափահասներ են եղել: Նրանցից մեկը բերման է ենթարկվել, մյուսը՝ չեզոքացվել:

Թաթարստանի նախագահը հայտարարել էր յոթ զոհի մասին, որոնցից չորսը տղա են, երեքը՝ աղջիկ. բոլորը ութերորդ դասարանի աշակերտներ են եղել: Նրա խոսքով՝ հոսպիտալացվել է 16 մարդ՝ 12 երեխա և 4 մեծահասակ:

 

Տարհանված երեխաների հետ աշխատում են հոգեբանները:

Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: Շենքում շարունակվում են օպերատիվ գործողությունները:

Քաղաքում սահմանվել է հակաահաբեկչական գործողությունների ռեժիմ: Բոլոր կրթօջախներում ուժեղացվել են անվտանգության ապահովման միջոցները:

Ավելի վաղ ՏԱՍՍ-ը հայտնել Էր, որ հրաձգության հետեւանքով զոհվել են ուսուցիչը եւ վեց երեխաներ: