«Ուրալյան ավիաուղներ»-ը Կրասնոյարսկ-Երևան-Կրասնոյարսկ երթուղով չվերթեր կիրականացնի

Ռուսական «Ուրալյան ավիաուղներ»-ը սույն թվականի փետրվարի 13-ից Կրասնոյարսկ — Երևան — Կրասնոյարսկ երթուղով չվերթեր կիրականացնի:
Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր ուրբաթ:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ