Չարչյանը տեղափոխվեց կալանավայր

Չարչյանը տեղափոխվեց կալանավայր

Ընդդիմադիր դաշինքից պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանը ստիպված է վերադառնալ կալանավայր՝ Վարդաշեն ՔԿՀ: Այս մասին բարձրաձայնում է նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը: Հիշեցնենք՝ օրեր առաջ կտրուկ վատացել էր Ա. Չարչյանի առողջական վիճակը և նա տեղափոխվել էր քաղաքացիական հիվանդանոց: Ախտորոշվել էին սրտի և անոթների հետ կապված խնդիրներ, որոնք, ըստ փաստաբանի, անհամատեղելի են կալանքի հետ: Քիչ անց Արմեն Չարչյանի պաշտպաններն ասուլիս կտան: