Պատերազմին մասնակցած ուսանողների ուսման վարձը կտա պետությունը

Պետությունն օգնության ձեռք է մեկնում նաև ռազմական գործողություններին մասնակցած ուսանողներին ու նրանց ընտանիքներին։ 1-ին կիսամյակի վարձն ամբողջովին կփոխհատուցվի, իսկ եթե արդեն վճարել են, ապա գումարը կփոխանցվի հաջորդ կիսամյակ։ Ծրագիրը վերաբերում է առկա և հեռակա սովորողներին՝ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից մինչև կլինիկական օրդինատուրա։