44-օրյա պատերազմի ստերը՝ ՊՆ հաղորդագրություններին չհավատալու պատճառ

44-օրյա պատերազմի ստերը՝ ՊՆ հաղորդագրություններին չհավատալու պատճառ

Ադրբեջանական տելեգրամյան ալիքներն այսօր հաղորդում են, թե 60 հայ զինծառայողներ Սև լճի տարածքում հայտնվել են ադրբեջանական շրջափակման մեջ: Ադրբեջանի ՊՆ-ն ևս պնդում է, թե հայ դիրքապահները փորձել են վերահսկողության տակ առնել ադրբեջանական կողմի հետ միջդիրքային ճանապարհը, ծեծկռտուք է տեղի ունեցել: «Որոշ ժամանակ անց այդտեղ է ժամանել Ադրբեջանի ԶՈՒ հատուկ նշանակության ջոկատներից մեկը, որը հայերին փաստացի շրջափակման մեջ է առել։ Դրանից հետո հայկական կողմը դիմել է ռուս սահմանապահներին և վերջիններիս՝ ադրբեջանական հրամանատարությանն ուղղված դիմումից հետո հայերին թույլ են տվել հեռանալ», — պնդում է Ադրբեջանի ՊՆ-ն։
«Բացարձակ սուտ է»-«Արմենպրես»-ին ասել են Հայաստանի պաշտպանական գորատեսչությունից՝ հավաստիացնելով, որ իրադրությունը կայուն է և ամբողջությամբ գտնվում է հայկական ԶՈՒ ստորաբաժանումների վերահսկողության ներքո։
Այն, որ հարևան երկրի վարչախումբը գլուխգովանությունից բացի երբեմն էլ ձեռքի հետ ստեր է տարածում կամ պարզապես ուռճացնում իրողությունները, փաստ է, բայց այլևս փաստ է նաև, որ ՀՀ ՊՆ հաղորդագրությունները ևս վստահություն չեն ներշնչում մեկ պարզ պատճառով. որպես կանոն դրանք իրականության հետ կապ չեն ունենում ու կարճ ժամանակ անց պարզվում է, որ այն, ինչ ՀՀ ՊՆ-ն հերքել է, իրականում եղել է: