«Պատերազմում պարտված ու հող հանձնած իշխանությունը պետք է հեռանա».ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակ

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն է տարածել ստեղծված ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ.

«Սիրելի հայրենակիցներ,

Այս օրհասական պահին կոչ ենք անում ձեզ տեր լինել մեր պետությանը, կանգնել մեր Զինված ուժերի, Հայոց բանակի կողքին։

Պատերազմում պարտված ու հող հանձնած իշխանությունը պետք է հեռանա։ Դա է մեր ազգային վերածննդի առաջին անհրաժեշտ գրավականը, դա է այսօրվա հրամայականը», — ասված է հայտարարության տեքստում: