ՊՆ-ն հերքում է. ադրբեջանաթուրքական պատվիրակություն չի ժամանել Երևան

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է մամուլում հրապարակված տեղեկատվությունը, թե ապրիլի 8-ին Երևան է ժամանել ադրբեջանա-թուրքական պատվիրակություն: ՀՀ պաշտպանության նախարարությունն այս մասին հաղորդագրություն է տարածել:

«Մամուլում հրապարակված տեղեկատվությունը, թե ապրիլի 8-ին Երևան է ժամանել ադրբեջանա-թուրքական պատվիրակություն, իրականությանը չի համապատասխանում։

ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ևս մեկ անգած հորդորում ենք զերծ մնալ չճշտված տեղեկություններ հրապարակելուց, առավել ևս` հանրության համար զգայուն խնդիրների վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ։