ՊՆ-ն չի հաստատում Տավուշում հակառակորդի կողմից կրակահերթերի մասին լուրերը. ՀՀ ԶՈՒ-ն կրակային վարժանք է անում

Տավուշում ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումներից մեկն իրականացնում է կրակային վարժանքներ: Այս մասին տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը՝ «Արմենպրես»-ի խնդրանքով արձագանքելով Տավուշի մարզում փոխհրաձգության մասին խոսակցություններին:

«Տավուշում ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումներից մեկն իրականացնում է կրակային վարժանքներ: Ըստ երևույթին դրա հետ են շփոթել: Այնտեղ հակառակորդի կողմից կրակահերթերի, փոխհրաձգությունների մասին լուրերը չեն հաստատվում»,-նշեց Ալթունյանը: