Պուտինը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման նախադրյալների առկայության մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ Ղարաբաղյան հակամարտության ամբողջական լուծման համար կան նախադրյալներ, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

ՌԴ նախագահը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ այսօր պետք է ընդգծվեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հաջորդ քայլերը, այդ թվում` խաղաղապահների հարցն ու դեմարկացիոն գծերը: