Պուտինը ռուս խաղաղապահներին համարում է Ղարաբաղում անվտանգության երաշխավորը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահներին համարում է անվտանգության երաշխավոր: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Ռուս խաղաղապահները դարձել են Ղարաբաղում անվտանգության երաշխավոր: Նրանք վտանգում են իրենց կյանքը, որպեսզի վերադարձնեն տեղի խաղաղ կյանքը»,- ասել է Պուտինը: